AS. «Ռեալ»-ը ստիպված կլինի հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից

09 Հունիսի 2019 15:50
AS. «Ռեալ»-ը ստիպված կլինի հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից

Մադրիդի «Ռեալ»-ը ստիպված կլինի հրաժարվել մի շարք ֆուտբոլիստների ծառայություններից, որպեսզի խուսափի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտումից: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ն, ընդհանուր առմամբ, պետք է վաճառի 300 միլիոն եվրոյի տրանսֆեր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «սերուցքայիններ»-ը պատրաստ են հրաժեշտ տալ Կեյլոր Նավասին, Նաչո ֆերնանդեսին, Տեո էրնանդեսին, Խամես Ռոդրիգեսին, Մատեո Կովաչիչին, Դանի Սեբալյոսին, Մարկոս Լյորենտեին, Գարետ Բեյլին, Բորխա Մայորալին, ինչպես նաև Ռաուլ դե Թոմասին:

Հիշեցնենք, որ մադրիդցիներն այս ամռանն արդեն հասցրել են ձեռք բերել Էդեր Միլիտաոյի, Ռոդրիգո Գոեշի, Լուկա Յովիչի և Էդեն Ազարի տրանսֆերները: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: