Sports.es. Ռոնալդոն ցանկանում է, որ «Ռեալ»-ի երիտասարդ աստղը տեղափոխվի «Վալյադոլիդ»

23 Մայիսի 2019 12:55
Sports.es. Ռոնալդոն ցանկանում է, որ «Ռեալ»-ի երիտասարդ աստղը տեղափոխվի «Վալյադոլիդ»

«Վալյադոլիդ»-ի սեփականատեր Ռոնալդոն ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը Մադրիդի «Ռեալ»-ի վինգեր Վինիսիուս Ջունիորի օգնությամբ: Այս մասին տեղեկացնում է Sports.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռոնալդոն խաղային բավարար պրակտիկա է խոստացել իր հայրենակցին: Հաղորդվում է, որ ակումբը չի գնի 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը, այլ վարձավճարով նրան կհրավիրի: 

Նշենք, որ դեռ հայտնի չէ, թե ինչ է սպասվում Վինիսիուսին: Եթե Էդեն Ազարի տրանսֆերը կայանա, հեռանկարային ֆուտբոլիստը կարող է մղվել երկրորդ պլան: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: