Որպես ֆուտբոլիստ Մբապեն ինձ դուր է գալիս, բայց ես չեմ կարող ձեռք բերել նրան. Կրոս

20 Մայիսի 2019 20:03
Որպես ֆուտբոլիստ Մբապեն ինձ դուր է գալիս, բայց ես չեմ կարող ձեռք բերել նրան. Կրոս

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Թոնի Կրոսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ Մադրիդ հավանական տեղափոխությունների մասին:

«Որպես ֆուտբոլիստ Մբապեն ինձ դուր է գալիս, բայց նման հարցերով ինձ չպետք է դիմեք: Ես չեմ կարող ձեռք բերել նրան: Իհարկե, ես լավ պայմանագիր ունեմ թիմի հետ, բայց դա ակումբի խնդիրն է:

Պոգբայի մասին. հիմա մենք շատ անուններ կարող ենք թվարկել: Նա նույնպես ինձ դուր է գալիս, բայց դա ոչինչ չի նշանակում: Ես պայքարելու եմ իմ տեղի համար: Երբ իմ խաղամակարդակը տեղում է ես խնդիրներ չունեմ:

Ես չեմ ասի, թե ինչ եմ խոսել Զիդանի հետ, սակայն, եթե նա կասկածներ ունենար իմ հետ կապված, ապա նոր պայմանագիր չէր առաջարկի»,- գերմանացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ, հայտնել էինք, որ «Ռեալ»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Կրոսի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: