«Ռեալ»-ի աստղը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

19 Մայիսի 2019 13:30
«Ռեալ»-ի աստղը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ

«Ռեալ»-ի կիսապաշտպան Տոնի Կրոսը առաջիկա ամռանը կարող է վերադառնալ «Բավարիա»: Այս մասին հայտնում է Readfootball-ը: 

29-ամյա ֆուտբոլիստը նկատել է, որ իր կարգավիճակը թիմում փոքր-ինչ անկարևոր է դարձել է մտադիր է լքել ակումբը: 

Նշվում է, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիա»-ն, որի կազմում խաղացել է 2007-2014 թվականներին: 

Աշխարհի չեմպիոնի տրանսֆերը գնահատվում է 80 միլիոն եվրո: Հիշեցնենք, որ 2014 թվականին «արքայական» ակումբը մյունխենցիներից 25 միլիոն եվրոյով գնել է Կրոսի տրանսֆերը: 

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 43 խաղի, դարձել 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: