«Ռեալ»-ն առաջիկա ամռան առաջադրանքներից 3-ն արդեն կատարել է (լուսանկար)

17 Մայիսի 2019 14:50
«Ռեալ»-ն առաջիկա ամռան առաջադրանքներից 3-ն արդեն կատարել է (լուսանկար)

«Ռեալ»-ը այս ամառային տրանսֆերային պատուհանի համար 8 նպատակ ունի: 

«Սերուցքայիններ»-ն արդեն պայմանագիր են կնքել «Պորտու»-ի պաշտպան Էդե Միլիտաոյի և «Սանտոս»-ի հարձակվող Ռոդրիգոյի հետ: 

Նախօրեին տեղեկացանք, որ «արքայական» ակումբը մոտ է 60-70 միլիոն եվրոյով «Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը գնելուն: 

«Ռեալ»-ի ցանկում որպես տրանսֆերային նպատակներ մնացել են «Լիոն»-ի պաշտպան Ֆերլան Մենդին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, «Այաքս»-ի ֆուտբոլիստ Դոնի վան դե Բեկը ու «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: