«Բարսելոնա»-ի և Ֆրենկի դե Յոնգի միջև անհամաձայնություն կա մեկ հարցում

16 Մայիսի 2019 22:41
«Բարսելոնա»-ի և Ֆրենկի դե Յոնգի միջև անհամաձայնություն կա մեկ հարցում

«Այաքս»-ի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն, ով ամռանը տեղափոխվելու է «Բարսելոնա», պատմել է, որ պայմանագիր կնքելիս իրեն առաջարկել են խաղաշապիկի վրա ազգանվան փոխարեն գրել անունը՝ Ֆրենկի:

«Ինձ ասացին, որ այդ տարբերակն ավելի լավ կաշխատի մարկետինգային տեսանկյունից, քանի որ Դե Յոնգ ազգանունով էլի ֆուտբոլիստներ կան: Այդպես են կարծում «Բարսելոնա»-ն ու Nike-ը: Վստահ չեմ, որ ինքս այդպես եմ ցանկանում: Կարծում եմ՝ խաղաշապիկիս վրա «Դե Յոնգ» պետք է գրված լինի: Համարներից կնախընտրեի 21-ը, սակայն այն այժմ պատկանում է Կառլես Ալենիային: Այդ պատճառով էլ դեռևս չգիտեմ, թե որն եմ ընտրելու»,- հոլանդացու խոսքերը փոխանցում են իսպանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ գործարքի արժեքը կազմելու է 75 մլն եվրո:

Հավելենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը հուզիչ հրաժեշտ էր տվել ամստերդամյան թիմի երկրպագուներին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: