«Բարսելոնա»-ի շատ երկրպագուներ դեմ են Գրիզմանի տրանսֆերին. Լապորտա

16 Մայիսի 2019 22:05
«Բարսելոնա»-ի շատ երկրպագուներ դեմ են Գրիզմանի տրանսֆերին. Լապորտա

«Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ երկրպագուները չեն երազում Գրիզմանի տրանսֆերի մասին:

«Կարծում եմ՝ երկրպագուների մեծամասնությունը չի ցանկանում, որ Գրիզմանը տեղափոխվի «Բարսելոնա»: Հատկապես դուր չի գալիս գործարքի չափազանց բարձր արժեքը: Կարելի էր ավելի շահավետ տարբերակ գտնել: Սակայն եթե նա գա այստեղ, կոգևորեն այնպես, ինչպես թիմի մյուս ֆուտբոլիստներին»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ֆրանսիացին պաշտոնապես հայտարարել էր «Ատլետիկո»-ից հեռանալու մասին: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված են ՊՍԺ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: