AS. հայտնի է, թե երբ «Ռեալ»-ը կհայտարարի Յովիչի տեղափոխության մասին

16 Մայիսի 2019 21:49
AS. հայտնի է, թե երբ «Ռեալ»-ը կհայտարարի Յովիչի տեղափոխության մասին

Մադրիդի «Ռեալ»-ը շուտով պաշտոնապես կհայատարարի «Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի մասին, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, կողմերը պայմանավորվել են, որ «արքայական» ակումբը գործարքի մասին հայտարարի Բունդեսլիգայի եզրափակիչ տուրի՝ «Բավարիա» - «Այնտրախտ» հանդիպումից մի քանի օր անց հետո:

Նշվում էր, որ սերբ ռմբարկուի հետ 5-ամյա պայմանագիր կկնքվի՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:

Հիշեցնենք, որ այդ խաղը կայանալու է մայիսի 18-ին՝ Երևանի ժամանակով 17:30-ին:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Այնտրախտ»-ի կազմում Յովիչն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 27 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: