AS. Իսկոն կմնա «Ռեալ»-ում որպես պահեստային ֆուտբոլիստ

16 Մայիսի 2019 20:24
AS. Իսկոն կմնա «Ռեալ»-ում որպես պահեստային ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն մտադրություն չունի առաջիկայում փոխել ակումբային գրանցումը:

AS-ի փոխանցմամբ`իսպանացի ֆուտբոլիստը համաձայնել է գալիք մրցաշրջանում թիմում մնալ որպես պահեստային խաղացող: «Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համակարծիք է եղել Իսկոյի հետ:

27-ամյա խաղացողն այս մրցաշրջանում մասնակցել է 36 խաղի՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հավելենք, որ Իսկոյի պայմանագրի ժամկետը «Ռեալ»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: