Տեր Շտեգենը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել

16 Մայիսի 2019 19:53
Տեր Շտեգենը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել

«Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն առաջիկայում չի կարողանա օգնել իր թիմին:

Կատալոնական թիմի թվիթերյան էջի փոխանցմամբ՝ գերմանացի ֆուտբոլիստի մարզման ժամանակ վնասել է աջ ծունկը: Մոտ օրերս Տեր Շտեգենը բուժզննում կանցնի, որպեսզի պարզ դառնա լրջության աստիճանը և ապաքինման ժամկետը:

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա խաղացողը մասնակցել է 49 հանդիպամ ու բաց թողել 43 գոլ:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «Բարսելոնա»-ն Իսպանիայի Գավաթի եզրափակչում կմրցի «Վալենսիա»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: