Լյակազետի տրանսֆերի համար մղվող պայքարը թեժանում է. «Բարսելոնա»-ն լուրջ մրցակից ունի

16 Մայիսի 2019 18:30
Լյակազետի տրանսֆերի համար մղվող պայքարը թեժանում է. «Բարսելոնա»-ն լուրջ մրցակից ունի

«Արսենալ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված է «Ատլետիկո»-ն: Մադրիդյան գրանդը Լյակազետին դիտարկում է որպես Անտուան Գրիզմանին փոխարինող, ով օրեր առաջ պաշտոնապես հայտնեց, որ ամռանը փոխելու է ակումբային գրանցումը:

Հարկ է նշել, որ 27-ամյա գոլահարի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բարսելոնա»-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Լյակզետը «Արսենալ»-ի կազմում դարձել է 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: