«Միլան»-ը ցանկանում է պայմանագիր կնքել «Սևիլիա»-ի պաշտպանի հետ

16 Մայիսի 2019 17:01
«Միլան»-ը ցանկանում է պայմանագիր կնքել «Սևիլիա»-ի պաշտպանի հետ

«Սևիլիա»-ի պաշտպան Գիլյերմե Արանան գրավել է «Միլան»-ի ուշադրությունը: Այս մասին հայտնում է Marca-ն: 

«Ռոսոներիներ»-ը ցանկանում են ամռանը պայմանագիր կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ: 

Միլանյան ակումբի հետ կմրցակցեն «Լիոն»-ը, «Բորդո»-ն, «Սամպդորիա»-ն և «Բոլոնյա»-ն: 

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: