AS. «Բարսելոնա»-ն կորուստ ունի Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ

16 Մայիսի 2019 16:07
AS. «Բարսելոնա»-ն կորուստ ունի Իսպանիայի գավաթի եզրափակչից առաջ

«Բարսելոնա»-ի հարձակվող Ուսման Դեմբելեն չի մասնակցի Իսպանիայի գավաթի «Վալենսիա»-ի դեմ եզրափակիչ հանդիպմանը: Այս մասին հայտնում է AS-ը: 

Ֆրանսիացին 20 օր բաց կթողնի ծնկատակի ջլի վնասվածքի պատճառով, որը ստացել է «Սելտա»-ի դեմ խաղում: 

«Բարսելոնա» - «Վալենսիա» խաղը կայանալու է մայիսի 25-ին «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում: 

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Դեմբելեն մասնակցել է 42 հանդիպման, դարձել 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: