Հայտնի է, թե որքան աշխատավարձ է «Բարսելոնա»-ն առաջարկել Գրիզմանին

16 Մայիսի 2019 12:55
Հայտնի է, թե որքան աշխատավարձ է «Բարսելոնա»-ն առաջարկել Գրիզմանին

Լրատվամիջոցներին մի շարք մանրամասներ են հայտնի դարձել Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձով: Համեմատության համար նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը մադրդյան ակումբում տարեկան 21 միլիոն եվրո է վաստակում: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գրիզմանը հայտարարեց մրցաշրջանի վերջում «Ատլետիկո»-ից հեռանալու մասին, որի կազմում հանդես էր գալիս 2014 թվականից: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: