CANAL+. «Ռեալ»-ը բանակցություններ է սկսել Սալահի հետ

16 Մայիսի 2019 11:53
CANAL+. «Ռեալ»-ը բանակցություններ է սկսել Սալահի հետ

«Ռեալ»-ը բանակցություններ է սկսել «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ: Այս մասին տեղեկացրել է հայտնի մարզական լրագրող Ֆիլիպ Կարայոնը Canal+-ի եթերում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունները դեռ սկզբնական փուլում են, սակայն չի բացառվում, որ եգիպտացի ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանը կսկսի «արքայական ակումբ»-ում: 

Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը մերսիսայդցիների հետ լրանում է 2023 թվականի ամռանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: