Հիասթափված եմ Անտուանի որոշումից. «Ատլետիկո»-ի նախագահը՝ Գրիզմանի հեռանալու մասին

16 Մայիսի 2019 11:11
Հիասթափված եմ Անտուանի որոշումից. «Ատլետիկո»-ի նախագահը՝ Գրիզմանի հեռանալու մասին

«Ատլետիկո»-ի նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է Անտուան Գրիզմանի՝ թիմից հեռանալու որոշումը:

«Ես ոչ թե նեղված եմ, այլ հիասթափված: Կարծում էի՝ Գրիզմանին մեծ ապագա է սպասվում «Ատլետիկո»-ում՝ վառ հաղթանակներով և կարևոր տիտղոսներով:

Խնդիրն այն է, որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Ես և թիմի երկպագուները հարգում ենք նրա որոշումը և հաջողություն մաղթում»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Sport.es-ը:

Նշենք, որ ֆրանսիացու տրանսֆերը ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնա»-ն, ՊՍԺ-ն և «Բավարիա»-ն, սակայն գլխավոր հավակնորդը կատալոնական ակումբն է: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: