Don Balon. Պերեսը պատրաստ է Բեյլի տրանսֆերը վաճառել նույնիսկ «Բարսելոնա»-ին

16 Մայիսի 2019 10:30
Don Balon. Պերեսը պատրաստ է Բեյլի տրանսֆերը վաճառել նույնիսկ «Բարսելոնա»-ին

«Ռեալ»-ը ցանկանում է հնարավորինս շուտ ազատվել թիմի վինգեր Գարետ Բեյլի ծառայություններից: Այս մասին տեղեկացնում է Don Balon-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «սերուցքայիններ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է ֆուտբոլիստի գործակալ Ջոնաթան Բարնետին և հայտնել, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել ցանկացած ակումբ՝ ներառյալ «Բարսելոնա»-ն: «Արքայական ակումբ»-ը հույս ունի տրանսֆերի դիմաց 80 միլիոն եվրո ստանալ:

Նշենք, որ իրավիճակին ուշադրությամբ հետևում են «Մանչեսթեր Սիթի»-ն և «Տոտենհեմ»-ը, սակայն տրանսֆերի համար խոչընդոտ կարող է լինել ուելսցու բարձր աշխատավարձը: Ներկա պահին նա տարեկան 20 միլիոն եվրո է ստանում մադրիդցիների կազմում, սակայն անգլիական ակումբներից և ոչ մեկը պատրաստ չէ նման բարձր աշխատավարձ տալ խաղացողին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: