«Ռեալ»-ն ու Ազարը հարկավոր են միմյանց. Ռիվալդո

15 Մայիսի 2019 23:23
«Ռեալ»-ն ու Ազարը հարկավոր են միմյանց. Ռիվալդո

Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնա»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն իր կարծիքն է հայտնել «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարի՝ Մադրիդի «Ռեալ» հավանական տեղափոխության վերաբերյալ:

«Սա հենց այն է, ինչի կարիքը երկու կողմերն էլ ունեն: Անհաջողություններից հետո «Ռեալ»-ին թոփ մակարդակի խաղացողներ են պետք, որպեսզի գալիք մրցաշրջանում կրկին պայքարի մեջ մտնի: Այս ամենը ձեռնատու է նաև Ազարին, քանի որ նա «Չելսի»-ից հետո նոր մարտահրավեր է փնտրում: «Ռեալ»-ն ամբողջովին համապատասխանում է նրան:

Պրեմիեր լիգայում ունեցած իր մեծ փորձի հաշվին Ազարը շատ շուտ կհարմարվի Պրեմիերային: Նրան պարզապես հարկավոր է անել այն ինչ կարում է»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում El Mundo Deportivo-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: