Հիանալի կլիներ, եթե Գրիզմանը տեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ». Բոլտ

15 Մայիսի 2019 22:09
Հիանալի կլիներ, եթե Գրիզմանը տեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ». Բոլտ

Հայտնի արագավազորդ Ոսեյն Բոլտը ցանկանում է, որ «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը համալրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը:

Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիացի ֆուտբոլիստը պաշտոնապես հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքում է Մադրիդը:

«Ֆուտբոլիսները հիմնականում փոփոխություններ են կատարում, որպեսզի բարձրացնեն իրենց մակարդակը: Հենց դրա համար էլ փոխում են ակումբները:

Երբեմն նոր մարտահրավերներ են հարկավոր: Հիանալի կլիներ, եթե Գրիզմանը տեղափոխվեր «Մանչեսթեր Յունայթեդ»: Այնտեղ ես ընկերներ ունեմ որոնց կարող եմ համոզել թիմ հրավիրել նրան»,- Բոլտի խոսքերն է մեջբերում RTL-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: