AS. «Ռեալ»-ը հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարի Յովիչի տրանսֆերի մասին

15 Մայիսի 2019 19:55
AS. «Ռեալ»-ը հաջորդ շաբաթ պաշտոնապես կհայտարարի Յովիչի տրանսֆերի մասին

«Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի Իսպանիայում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալ»-ը հաջորդ շաբաթ պաշտոնապես կհաստատի ֆուտբոլիստի տեղափոխությունը: Հաղորդվում է, որ կողմերը սպասում են Բունդեսլիգայի ավարտին, որից անմիջապես հետո գործարքը կիրականացվի: Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքվի 6 տարվա պայմանագիր, իսկ տրանսֆերը կարժենա 60 միլիոն եվրո:

Նշենք, որ վերջին տուրում «Այնտրախտ»-ը մրցելու է «Բավարիա»-ի հետ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: