Լա Լիգա. հայտնի է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

15 Մայիսի 2019 19:34
Լա Լիգա. հայտնի է ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստը (լուսանկար)

«Սելտա»-ի հարձակվող Յագո Ասպասը ճանաչվել է Լա Լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է Պրիմերայի պաշտոնական կայքը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում առաջ է անցել Կարիմ Բենզեմայից («Ռեալ Մադրիդ») և Գոնսալու Գեդեշից («Վալենսիա»): 

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ասպասը մասնակցել էր 5 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: