Marca. Զիդանն ամռանը մտադիր է հրաժարվել «Ռեալ»-ի 13 ֆուտբոլիստի ծառայություններից

15 Մայիսի 2019 17:47
Marca. Զիդանն ամռանը մտադիր է հրաժարվել «Ռեալ»-ի 13 ֆուտբոլիստի ծառայություններից

«Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է ամբողջովին թարմացնել թիմի կազմը: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ի միանգամից 13 ֆուտբոլիստ ամռանը, հավանաբար, կհեռանա «սերուցքայիններ»-ի կազմից: Թիմից առաջինը կհեռանան Կեյլոր Նավասը, Դանի Սեբալյոսը և Գարետ Բեյլը: Հաղորդվում է, որ մեծ հարցականի տակ է նաև այնպիսի ֆուտբոլիստների ապագան, ինչպիսիք են Մարկոս Լյորենտեն, Սերխիո Ռեգիլոնը, Խեսուս Վալյեխոն, Խամես Ռոդրիգեսը, Մատեո Կովաչիչը, Տեո Էրնանդեսը, Բորխա Մայորալը, Օսկար Ռոդրիգեսը, Ռաուլ դե Թոմասը և Մարտին Էդեգորը:

Հիշեցնենք, որ Լա Լիգայի ավարտվող մրցաշրջանում մադրիդցիները 68 միավորով 3-րդ հորիզոնականն են զբաղեցնում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: