ՊՍԺ-ն կարող է «Բարսելոնա»-ի ձեռքից փախցնել կատալոնացիների տրանսֆերային նպատակը

15 Մայիսի 2019 16:02
ՊՍԺ-ն կարող է «Բարսելոնա»-ի ձեռքից փախցնել կատալոնացիների տրանսֆերային նպատակը

ՊՍԺ-ն կարող է «Բարսելոնա»-ի հետ մրցակցել «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության համար: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: 

Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը կատալոնական ակումբն է, բայց ՊՍԺ տեղափոխությունը գնահատվում է որպես «ոչ անհնար»: 

Փարիզյան թիմում աշխարհի չեմպիոնը կարող է փոխարինել Էդինսոն Կավանիին, որի հեռանալը առաջիկա ամռանը բացառված չէ: 

Հուլիսի 1-ից ֆրանսիացի ֆուտբոլիստի հրաժարագինը 200 միլիոն եվրոյից կդառնա 120: 

Նախօրեին Գրիզմանը հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանից հետո կլքի մադրիդյան ակումբը: 

«Ատլետիկո»-ի կազմում, ընդհանուր առմամբ, նա անցկացրել է 256 խաղի՝ դառնալով 133 գոլի հեղինակ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: