Պարգևեցիք կյանքիս լավագույն օրը. Ռոնալդոն՝ «Վալյադոլիդ»-ի ֆուտբոլիստներին

13 Մայիսի 2019 23:21
Պարգևեցիք կյանքիս լավագույն օրը. Ռոնալդոն՝ «Վալյադոլիդ»-ի ֆուտբոլիստներին

Լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն, ով ներկայում «Վալյադոլիդ»-ի նախագահն է, հուզիչ խոսքեր է հղել իր թիմի ֆուտբոլիստներին այն բանից հետո, երբ նրանք, 2:1 հաշվով հաղթելով «Ռայո Վալեկանո»-ին, պահպանել են տեղը Լա լիգայում:

«Դուք ինձ պարգևեցիք կյանքիս լավագույն օրը, չնայած, որ առավել մեծ մրցանակների եմ արժանացել կարիերայիս ընթացքում: Շնորհակալություն այդ բավարարվածության ու ֆանտաստիկ էմոցիաների համար»,- «Մեծատամ»-ի խոսքերը փոխանցում է Marca-ն:

Պրիմերայի վերջին տուրում «Վալյադոլիդ»-ը կմրցի «Վալենսիա»-ի հետ, որը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-ին:

Հավելենք, որ Ռոնալդոն 1996-1997 թվականներին հանդես է եկել «Բարսելոնա»-ում, իսկ 2002-2007-ին՝ Մադրիդի «Ռեալ»-ում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: