Ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում Գրիզմանի ապագայի վերաբերյալ շշուկները. Սիմեոնե

11 Մայիսի 2019 12:32
Ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում Գրիզմանի ապագայի վերաբերյալ շշուկները. Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին:

«Ինձ ընդհանրապես չեն հետաքրքրում Գրիզմանի ապագայի վերաբերյալ շշուկները: Նա մեր ավագն է: Գրիզմանը կարող է ավելի մեծ հաջողություններ գրանցել նաև այստեղ: Եթե ես իմանայի, որ Անտուանը որոշել է հեռանալ, ապա այսքան լավ հարաբերություններ չէի ունենա նրա հետ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա ֆուտբոլիստը շատ մոտ է «Բարսելոնա» տեղափոխությանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: