Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է Բեյլին վարձավճարով բաց թողնել մեկ այլ ակումբ

22 Ապրիլի 2019 19:23
Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է Բեյլին վարձավճարով բաց թողնել մեկ այլ ակումբ

Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբը շարունակում է հույսեր չկապել թիմի վինգեր Գարեթ Բեյլի հետ: Այս մասին հաղորդում է Marca-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մինչ օրս «արքայական ակումբ»-ն ուելսցու տրանսֆերի վերաբերյալ շահավետ առաջարկ չի ստացել ու այդ պատճառով ակումբը մտադիր է ֆուտբոլիստին բաց թողնել վարձավճարային հիմունքներով:

Ավելի վաղ, Բեյլի գործակալը հայտնել էր, որ իր հաճախորդը ցանկություն չունի մադրիդյան գրանդից հեռանալու:

Հիշեցնենք, որ 29-ամյա խաղացողը «Ռեալ» տեղափոխվել էր 2013 թվականին 101 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: