Իրավիճակը հարթվել է և Կոստան վերսկսել է մարզումները. Սիմեոնե

19 Ապրիլի 2019 22:24
Իրավիճակը հարթվել է և Կոստան վերսկսել է մարզումները. Սիմեոնե

«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հայտնել է, որ թիմի հարձակվող Դիեգո Կոստայի հետ կապված խնդիրը լուծվել է և վերջինս վերսկսել է մարզումները:

«Միայն կարող եմ ասել, որ ստեղծված իրավիճակը երեկ մենք հարթել ենք: Այսօր Դիեգոն մարզվել է, ինչպես միշտ:

Մի քանի անգամ ես արդեն ասել եմ իմ դիրքորոշումը: Իմ կարծիքը Կոստայի վերաբերյալ չի փոխվել: Նա շատ վնասվածքներ ստացավ և լավ մրցաշրջան չանցկացրեց: Կասկած չունեմ, որ գալիք մրցաշրջանում նա ու մյուս խաղացողները լավ հանդես կգան: Դիեգոն մեծ ցանկություն կունենա շտկելու իր շուրջ ստեղծված դրությունը»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Goal.com-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: