Սիմեոնեն մեկնաբանել է Գրիզմանի՝ «Ատլետիկո»-ից հեռանալու մասին շշուկները

16 Ապրիլի 2019 12:45
Սիմեոնեն մեկնաբանել է Գրիզմանի՝ «Ատլետիկո»-ից հեռանալու մասին շշուկները

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է այն լուրերն, ըստ որոնց՝ թիմի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

«Գրիզմանը թիմի ավագներից մեկն է և ակումբն ամեն ինչ անում է նրան պահելու համար: Անտուանին դուր է գալիս Մադրիդը և նա կարևոր է մեր ակումբի համար: Նրա գործողություններում այնպիսի բան չեմ նկատել, որից կարելի է եզրակացնել, որ նա ցանկություն ունի թիմից հեռանալու»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում Tribal Football-ը:

Հավելենք, որ ֆրանսիացու ծառեայություններով հետաքրքրված է «Բարսելոնա»-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: