Զիդանի օրոք «Ռեալ»-ն ավելի շատ գոլ է բաց թողնում, քան Լոպետեգիի ու Սոլարիի

16 Ապրիլի 2019 11:44
Զիդանի օրոք «Ռեալ»-ն ավելի շատ գոլ է բաց թողնում, քան Լոպետեգիի ու Սոլարիի

Լա Լիգայի 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ն արտագնա խաղում ոչ-ոքի 1:1 խաղաց «Լեգանես»-ի հետ:

Opta-ի փոխանցմամբ՝ Զինեդին Զիդանի վերադարձից հետո «արքայական ակումբ»-ը միջինում մեկ խաղում բաց է թողնում 1,5 գոլ:

Հատկանշականն այն է, որ մադրիդցիների նախորդ մարզիչների Խուլեն Լոպետեգիի(1,4) և Սանտիագո Սոլարիի(1,05) դեպքում թիմը ավելի քիչ գոլ էր ընդունում:

Հավելենք, որ այս պահին «արքայական ակումբ»-ը 61 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: