Հաջորդ մրցաշրջանում միանշանակ «Ռեալ»-ն ավելի լավ հանդես կգա. Զիդան

16 Ապրիլի 2019 10:11
Հաջորդ մրցաշրջանում միանշանակ «Ռեալ»-ն ավելի լավ հանդես կգա. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա Լիգայի 32-րդ տուրի «Լեգանես»-ի դեմ հանդիպման մասին, որն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:

«Առաջին խաղակեսն ինձ դուր չեկավ, իսկ երկրորդն ավելի լավն էր, քանի որ խուսափեցինք պարտությունից: Տպավորությունները ոչ լավն են, ոչ էլ վատը: «Լեգանես»-ը տանը քիչ է բաց թողնում, իսկ մենք հաշիվը հավասարեցրեցինք: Գիտենք, որ այս մրցաշրջանում այլևս ոչինչ չենք կարող նվաճել: 6 հանդիպում է մնացել և պետք է լավ հանդես գանք: Հաջորդ մրցաշրջանում միանշանակ «Ռեալ»-ն ավելի լավ հանդես կգա»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում AS-ը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: