Շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնց տրանսֆերները կարող ենք վաճառել. Զիդան

15 Ապրիլի 2019 19:01
Շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնց տրանսֆերները կարող ենք վաճառել. Զիդան

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ ակումբում կան խաղացողներ, ովքեր հնարավոր է հեռանան ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Մենք շատ ֆուտբոլիստներ ունենք, որոնց կարելի է վաճառել, քանի որ նրանք շատ լավն են: Շատ ակումբներ են երազում հրավիրել նրանց, ու դա նորություն չէ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է Football Espana-ն:

Ավելի վաղ 46-ամյա մարզիչը հիացմունքով էր արտահայտվել Տոնի Կրոսի հասցեին՝ հավելելով, որ գերմանացու խաղը միշտ դուր է եկել իրեն:

Այսօր Պրիմերայի 32-րդ տուրի վերջին խաղում «Լեգանես»-ը սեփական հարկի տակ կընդունի «արքայական» ակումբին: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: