Ումտիտիի տեղափոխությունը «Յուվենթուս» կարող է ձախողվել

15 Ապրիլի 2019 15:25
Ումտիտիի տեղափոխությունը «Յուվենթուս» կարող է ձախողվել

«Յուվենթուս»-ը կարող է հրաժարվել «Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտիի տրանսֆերից: Այս մասին հայտնում է Calciomercato-ն: 

«Ծեր սինյորա»-ն պատրաստ չէ բավարարել կատալոնական ակումբի ֆինանսական պահանջները, որը ցանկանում է ֆրանսիացու տրանսֆերի վաճառքից 80 միլիոն եվրո վաստակել: 

25-ամյա խաղացողի շուրջ ստեղծված իրավիճակին հետևում են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Արսենալ»-ը: 

Ընթացիկ մրցաշրջանում նա առողջական խնդիրների պատճառով «կապտանռնագույններ»-ի կազմում ընդամենը 12 խաղի է մասնակցել, որում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ: 

Ումտիտիի պայմանագրի ժամկետը «Բարսա»-ի հետ լրանում է 2023 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: