Երբեմն լարվում ենք, երբ ցանկանում ենք խոսել Զիդանի հետ. Վինիսիուս

15 Ապրիլի 2019 12:13
Երբեմն լարվում ենք, երբ ցանկանում ենք խոսել Զիդանի հետ. Վինիսիուս

«Ռեալ»-ի վինգեր Վինիսիուս Ջունիորը խոսել է մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ հարաբարեւոթյունների մասին:

«Երբ ֆուտբոլիստը հիանալի կարիերա է ունեցել և այժմ այդ ամենն անում է մարզչի կարգավիճակումև քեզ ինճ-որ բան է ասում, պետք է նրան լսել, այնպես չէ՞: Երբեմն մենք լարվում ենք, երբ ցանկանում ենք խոսել նրա հետ: 

Գիտեմ, որ Զիդանը բոլորին էլ հնարավորություն է տալիս: Հիմա պատրաստվում ենք հաջորդ մրցաշրջանին: Հանգիստ եմ, քանի որ գիտեմ, որ հնարավորություն կստանամ կրկին խաղալ, երբ ապաքինվեմ վնասվածքից»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում Esporte Espetacular-ը:

Հիշեցնենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը կոճի վնասվածք էր ստացել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի՝ «Այաքս»-ի դեմ պատասխան խաղում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: