Մադրիդի «Ռեալ»-ում որոշել են, թե ով է զբաղեցնելու 9 համարի դիրքը գալիք մրցաշրջանում

14 Ապրիլի 2019 19:46
Մադրիդի «Ռեալ»-ում որոշել են, թե ով է զբաղեցնելու 9 համարի դիրքը գալիք մրցաշրջանում

«Այնտրախտ»-ի հարձակվող Լուկա Յովիչը դարձել է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակը, տեղեկացնում է Marca-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, թիմի ղեկավարությունն ու մարզչական շտաբը, լավ ուսումնասիրելով տրանսֆերային շուկան, եկել են այն եզրակացության, որ սերբ հարձակվողը 9 համարի դիրքը զբաղեցնելու լավագույն թեկնածուն է:

Նշվում է, որ «արքայակա»-ն ակումբի սկաուտը ներկա է եղել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի «Բենֆիկա» - «Այնտրախտ» հանդիպմանը ու գոհ է մնացել ֆուտբոլիստի խաղից:

«Սերուցքայիններ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նույնպես տեղյակ է ու տվել է իր համաձայնությունը: Ամեն հավանականությամբ, գործարքի արժեքը կկազմի 70 մլն եվրո:

Յովիչը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում. Բունդեսլիգայի 26 խաղում 21-ամյա հարձակվողը խփել է 17 գոլ ու կատարել 6 արդյունավետ փոխանցում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: