Սիմեոնեն ասել է, թե ով է աշխարհի լավագույն դարպասապահը

14 Ապրիլի 2019 11:27
Սիմեոնեն ասել է, թե ով է աշխարհի լավագույն դարպասապահը

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գովեստի խոսքեր է հղել թիմի դարպասապահ Յան Օբլակի հասցեին:

«Օբլակն աշխարհի լավագույն դարպասապահն է: Մենք բախտավոր ենք, որ նա խաղում է «Ատլետիկո»-ում: Նա տարիներ առաջ համալրեց մեր թիմի կազմը և իր աշխատանքով ու համբերությամբ արդարեցրեց իրեն»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Հավելենք, որ «Ատլետիկո»-ն 65 միավորով գտնվում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: