Մեսսին ժամացույցների հեղինակային հավաքածու է թողարկել (լուսանկարներ)

12 Ապրիլի 2019 19:43
Մեսսին ժամացույցների հեղինակային հավաքածու է թողարկել (լուսանկարներ)

«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին ժամացույցների հավաքածու է թողարկել, որը նախագծել է անձամբ:

«Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը նոր շարքից լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում:

Հավաքածուն կոչվում է Epic X Chrono Messi ու թողարկվել է սահմանափակ քանակությամբ: Յուրաքանչյուր նմուշի հետևի մասում արգենտինացու ստորագրությունն է:

Հիշեցնենք, որ Մեսսին վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում: Ինչպես հետո պարզվել էր` 31-ամյա խաղացողը խուսափել էր լուրջ վնասվածքից և պատրաստ է առաջիկայում օգնել իր թիմին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: