Մեսսին տարօրինակ անձնավորություն է. Յայա Տուրե

12 Ապրիլի 2019 13:50
Մեսսին տարօրինակ անձնավորություն է. Յայա Տուրե

Կոտդիվուարցի հանրահայտ ֆուտբոլիստ Յայա Տուրեն իր կարծիքն է հայտնել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիի մասին, ում հետ ժամանակին հանդես է եկել կատալոնական ակումբում:

«Երբ Մեսսին ստանում է գնդակը, միանգամից նրան շրջապատում է 3-4 ֆուտբոլիստ, սակայն Լեոն մեկ այլ մակարդակի վրա է գտնվում: Նա սովորաբար քիչ է խոսում և կենտրոնանում է իր խաղի վրա:

Մեսսին իդեալական թիմակից է բոլորի համար, սակայն պետք է խոստովանեմ, որ նա տարօրինակ անձնավորություն է: Նրա նման մարդիկ չափազանց քիչ են»,- 35-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Տուրեն «կապտանռնագույններ»-ի կազմում խաղացել է 2007-2010 թվականների ընթացքում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: