Երբեք չէի մտածի, որ Սուարեսն այդքան գեր է իրականում. ֆրանսիացի լրագրող

12 Ապրիլի 2019 12:51
Երբեք չէի մտածի, որ Սուարեսն այդքան գեր է իրականում. ֆրանսիացի լրագրող

Ֆրանսիացի լրագրող Ժուլյեն Լորանն այն կարծիքին է, որ «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսն ավելորդ քաշ է կուտակել:

«Անհավանական է, թե որքան է նա գիրացել: Երբ հեռուստացույցով դիտում ես նրա մասնակցությամբ հանդիպումները, առաջին հայացքից չես նկատում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում՝ այս տարվա ընթացքում առաջին անգամ տեսա նրան և շոկի ենթարկվեցի:

Մինչև հիմա չեմ հավատում, որ նա այդքան գեր է: Չեմ հասկանում՝ «Բարսելոնա»-ի նման մակարդակի ակումբն ինչպես կարող էր թույլատրել դա»,- լրագրողի խոսքերն է մեջբերում BBC-ն:

Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ի դեմ հանդիպումն ավարտվել էր 1:0 հաշվով՝ հօգուտ «կապտանռնագույններ»-ի:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: