Սիմեոնեն ասել է, թե որն է «Ատլետիկո»-ի՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու միակ շանսը

05 Ապրիլի 2019 18:31
Սիմեոնեն ասել է, թե որն է «Ատլետիկո»-ի՝ Իսպանիայի առաջնությունում հաղթելու միակ շանսը

«Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա լիգայի 31-րդ տուրի՝ «Բարսելոնա»-ի դեմ արտագնա հանդիպման մասին:

«Իսպանիայի առաջնությունում հաղթելու մեր միակ շանսը «Կամպ Նոու»-ում հաղթանակ տոնելն է: Ոչ մի անգամ չենք հաղթել այնտեղ, ու դա չպետք է հուսալքի մեզ: Օպտիմիստ ենք ու ամեն ինչ անելու ենք մեր ուզածին հասնելու համար:»
8 միավորի տարբերությունը շատ է ու այն կրճատել է պետք:

Հարգում ենք Մեսսիին, սակայն չենք վախենում նրանից: Նրա տուգանային հարվածները նոր որակական մակարդակի վրա են գտնվում ու հաճախ արդյունք են ապահովում: Դրա համար տուգանային հրապարակի մոտ չպետք է ոչ հարկադրված խախտումներ անել:

«Բարսելոնա»-ն ֆանտաստիկ վիճակում է գտնվում 3 ռազմաճակատներում: Կարող եմ վստահեցնել, որ Վալվերդեն փայլուն աշխատանք է կատարել»,- արգենտինացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

«Բարսելոնա» - «Ատլետիկո» հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 6-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: