Մադրիդի «Ռեալ»-ը որոշում է կայացրել Խամեսի ու Կովաչիչի ապագայի վերաբերյալ

14 Մարտի 2019 21:14
Մադրիդի «Ռեալ»-ը որոշում է կայացրել Խամեսի ու Կովաչիչի ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսն ու Մատեո Կովաչիչն, ովքեր վարձավճարով հանդես են գալիս համապատասխանաբար «Բավարիա»-ում և «Չելսի»-ում, հնարավոր է, չվերադառնան Իսպանիա:

 El Confidencial-ի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ը ցանկանում է վաճառել ֆուտբոլիստների տրանսֆերները: Նշվում է, որ մադրիդյան կողմը խորվաթի տրանսֆերից մտադիր է 50 մլն եվրո ստանալ, իսկ կոլումբացուց՝ 60 մլն եվրո:

Հավելենք, որ «Ռեալ»-ը Խամեսի տրանսֆերը կարող է վաճառել միայն այն դեպքում, երբ «Բավարիա»-ն հրաժարվի վերջինիս ամբողջական իրավունքները ձեռք բերել 42 մլն եվրոյով, որը նախատեսված է պայմանագրով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: