AS. Սիմեոնեն պատրաստվում է հեղափոխություն անել «Ատլետիկո»-ում

14 Մարտի 2019 20:43
AS. Սիմեոնեն պատրաստվում է հեղափոխություն անել «Ատլետիկո»-ում

Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որոշել է փոխել թիմի խաղային սխեման Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից դուրս մնալուց հետո, տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին փորձարկում է 4-3-3 սխեման, որտեղ Դիեգո Կոստան կլինի կենտրոնական հարձակվողը, իսկ Անտուան Գրիզմանն ու Ալվարո Մորատան կգործեն եզրերից:

Նշվում է, որ նոր խաղային սխեման «Էլ Չոլո»-ն մտադիր է փորձարկել Լա լիգայի 28-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկ»-ի դեմ խաղում, որը տեղի է ունենալու մարտի 16-ին:

Հավելենք, որ «հնդկացիներ»-ը Իսպանիայի առաջնության 27 տուրից հետո մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում են:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: