«Ատլետիկո»-ի և «Բարսելոնա»-ի կանանց թիմերի հանդիպման ժամանակ անշլագ կլինի

14 Մարտի 2019 20:21
«Ատլետիկո»-ի և «Բարսելոնա»-ի կանանց թիմերի հանդիպման ժամանակ անշլագ կլինի

Իսպանիայի ֆուտբոլի կանանց առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում մրցելու են «Ատլետիկո»-ն ու «Բարսելոնա»-ն:

Ինչպես հաղորդում է Lequipe-ը, հանդիպումը տեղի է ունենալու կիրակի օրը՝ «Վանդա Մետրոպոլիտանո»-ում, ու սպասվում է, որ մարզադաշտում խաղը կդիտի ավելի քան 68000 երկրպագու:

Եթե դա տեղի ունենա, ապա այդ ցուցանիշով նոր համաշխարհային ռեկորդ կգրանցվի:

Ռեկորդը պատկանում է մեքսիկական թիմերից «Մոնտերեյա»-ին ու «Տիգրեսա»-ին: Այդ խաղին ներկա է եղել 51000 հանդիսական:

Հավելենք, որ մրցաշարային աղյուսակի առաջատարը մադրիդյան թիմն է, «կապտանռնագույնները»՝ երկրորդն են:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: