Պիկեն՝ լրագրողին. հպարտացե՛ք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնա»-ն միակ իսպանական թիմն է

14 Մարտի 2019 18:47
Պիկեն՝ լրագրողին. հպարտացե՛ք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնա»-ն միակ իսպանական թիմն է

«Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն թեթև լեզվակռիվ է սկսել լրագրողներից մեկի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոն»-ի դեմ ջախջախիչ (5:1) հաղթանակից հետո:

-Ինչպե՞ս եք գնահատում «Բարսելոնա»-ի ընթացիկ մրցաշրջանը:
-Մենք գլխավորում ենք Լա լիգայի մրցաշարային աղյուսակը, էլ ի՞նչ եք ուզում: Դուք հպարտացե՛ք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «Բարսելոնա»-ն իսպանական միակ թիմն է»,- իսպանացու խոսքերը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ մադրիդյան երկու թիմերը՝ «Ռեալ»-ն ու «Ատլետիկո»-ն մրցաշարը լքեցին 1/8 եզրափակիչ փուլից՝ պարտվելով, համապատասխանաբար, «Այաքս»-ին ու «Յուվենթուս»-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: