Զիդանը կողմնորոշվել է, թե առաջնային ում տրանսֆերն է ձեռք բերելու

11 Մարտի 2019 23:26
Զիդանը կողմնորոշվել է, թե առաջնային ում տրանսֆերն է ձեռք բերելու

Ինչպես արդեն հայտնել ենք, Զինեդին Զիդանը վերադարձել է Մադրիդի «Ռեալ» և նշանակվել թիմի գլխավոր մարզչի պաշտոնում:

La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ ֆրանսիացի մասնագետը գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջնահերթ ցանկանում է թիմ հրավիրել իր հայրենակից Նգոլո Կանտեին, ով այս պահին պաշտպանում է «Չելսի»-ի գույները:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ գործարքն իրականացնելը բավականին բարդ կլինի, քանի որ ներկա պահին ՖԻՖԱ-ն «Չելսի»-ին տրանսֆերային արգելքով է պատժել և վերջինս չի կարողանա փոխարինել խաղացողին:

Հիշեցնենք, որ 27-ամյա Կանտեն «Չելսի» տեղափոխվեց «Լեսթեր»-ից 2016 թվականին 35,8 մլն եվրոյի դիմաց:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: