Հայտնի է, թե որքան գումար կստանա Զիդանը «Ռեալ»-ի կազմն ուժեղացնելու համար

11 Մարտի 2019 22:40
Հայտնի է, թե որքան գումար կստանա Զիդանը «Ռեալ»-ի կազմն ուժեղացնելու համար

Մադրիդի «Ռեալ»-ը նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետ միասին պատրաստվում է գալիք ամռանը լրջորեն ամրապնդել թիմի կազմը: Այս մասին հաղորդում է independent-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական ակումբ»-ի ղեկավարությունն առաջիկա տրանսֆերային պատուհանի համար ֆրանսաիցուն կհատկացնի 300 մլն ֆունտ ստերլինգ:

Հավելենք, որ նոր համաձայնագրով 46-ամյա մասնագետն իսպանական գրանդում կմնա մինչև 2022 թվականի հունիս ամիսը:

Ավելի վաղ, հաղորդել էինք, որ Զիդանը 6 պահանջ է ներկայացրել «Ռեալ»--ի ղեկավարությանը թիմը գլխավորելուց առաջ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: