Հայտնի է, թե ինչու էր ցուցադրվել դատարկ VAR սենյակ «Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ

11 Մարտի 2019 18:21
Հայտնի է, թե ինչու էր ցուցադրվել դատարկ VAR սենյակ «Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ

Լա լիգայի 27-րդ տուրի «Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպման ժամանակ զավեշտալի դեպք գրանցվեց:

Տանտերերի ֆուտբոլիստ Սերխիո Գվարդիոլան հանդիպման 14-րդ րոպեին բացեց խաղի հաշիվն, ու մինչ «արքայական» ակումբի խաղացողները շտապում էին դաշտի կենտրոն՝ խաղը սկսելու համար, մրցավարը բարձրացրեց ձեռքը՝ գրանցելով խաղից դուրս վիճակ:

Ցուցադրման ռեժիսորներն անմիջապես կադրը տեղափոխեցին VAR սենյակ, որը, ի զարմանս բոլորի, ամբողջությամբ դատարկ էր: Որոշ ժամանակ անց նրանք ցույց տվեցին ճիշտ սենյակը, որտեղ աշխատում էին մրցավարի օգնականները:

Նշվում է, որ տեխնիկական խոտանի պատճառը էլեկտրականության հետ կապված խնդիրներն են եղել, որի պատճառով հանդիպման ռեժիսորները անհարմարություններ են ունեցել ու սխալվել են:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր «սերուցքայիններ»-ի հաղթանակով՝ 4:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: