Սուարեսը կարծում է, որ «Բարսելոնա»-ն չի կարողացել հաղթել «Ատլետիկ»-ին խաղային խիտ գրաֆիկի պատճառով

11 Փետրվարի 2019 11:12
Սուարեսը կարծում է, որ «Բարսելոնա»-ն չի կարողացել հաղթել «Ատլետիկ»-ին խաղային խիտ գրաֆիկի պատճառով

«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը բացատրել է, թե ինչու իր թիմը չի կարողացել հաղթանակ տոնել «Ատլետիկ»-ի նկատմամբ:

«Առաջին խաղակեսում մենք չէինք հասկանում միմյանց: Դա խնդիր է, որը պետք է լուծել: «Բարսելոնա»-ն խաղային խիտ ժամանակացույց ունի, և դա օգնեց մրցակցին: Չգիտեմ՝ կարելի է ոչ-ոքին լավ արդյունք համարել, թե ոչ: Թե՛ մենք, թե՛ մրցակիցն այն կարծիքին ենք, որ կարող էինք հաղթել»,- ուրուգվայցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ը 2-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեցին Լա Լիգայում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: