Ծանր շաբաթ էր մեզ համար, սակայն դա արդարացում չէ. Վալվերդե

11 Փետրվարի 2019 10:11
Ծանր շաբաթ էր մեզ համար, սակայն դա արդարացում չէ. Վալվերդե

«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Ատլետիկ»-ի դեմ ոչ-ոքի ավարտված հանդիպումը:

«Ծանր շաբաթ էր մեզ համար, սակայն դա արդարացում չէ: Առաջին խաղակեսը չափանց բարդ ընթացավ: Կարևորն այն է, որ շարունակում ենք գլխավորել մրցաշարային աղյուսակը: Եթե չեմ սխալվում, մենք հաջորդ շաբաթ ևս առաջին տեղում կլինենք»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:

Հիշեցնենք, որ 23 տուրից հետո «կապտանռնագույններ»-ը միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով առաջ լինելով Մադրիդի «Ռեալ»-ից:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: