Լա Լիգա. «Անխոցելի» Տեր Շտեգենն ու «Բարսելոնա»-ի միավորների կորուստը. գոլազուրկ ոչ-ոքի՝ «Սան Մամես»-ում (տեսանյութ)

11 Փետրվարի 2019 01:37
Լա Լիգա. «Անխոցելի» Տեր Շտեգենն ու «Բարսելոնա»-ի միավորների կորուստը. գոլազուրկ ոչ-ոքի՝ «Սան Մամես»-ում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկ»-ը «Սան Մամես»-ում հյուրընկալեց գործող չեմպիոն «Բարսելոնա»-ին:

Չնայած թիմերի ջանքերին՝ խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ: Մի քանի անգամ «կապտանռնագույններ»-ին վերահաս գոլից փրկեց Տեր Շտեգենը:

Հատկանշական է, որ 92-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց տանտերերի խաղացող Դե Մարկոսը:

Այս խաղից հետո «կապտանռնագույններ»-ը 51 միավորով առաջին տեղում են ու երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալ»-ին գերազանցում են 6 միավորով: Բիլբաոյի «Ատլետիկ»-ը ունի 27 միավոր ու 13-րդն է:

«Ատլետիկ Բիլբաո» - «Բարսելոնա»՝ 0:0

 

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: