«Բարսելոնա»-ին պետք է նախապատրաստենք Մեսսիի հեռանալուն. Բարտոմեու

08 Փետրվարի 2019 12:44
«Բարսելոնա»-ին պետք է նախապատրաստենք Մեսսիի հեռանալուն. Բարտոմեու

«Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Բարտոմեուն մանրամասներ է հայտնել ակումբի զարգացման ռազմավարության մասին:

«Գիտեմ, որ գալու է այն օրը, երբ Մեսսին կհայտնի կարիերայի ավարտի մասին: «Բարսելոնա»-ին պետք է նախապատրաստենք նրա հեռանալուն: Պատասխանատվություն ենք կրում այն բոլոր երիտասարդ խաղացողների հանդեպ, ովքեր եկել են ակումբ: Հենց նրանք են մեր ապագան:

Դեռ 2 տարի այստեղ եմ ու ցանկանում եմ ակումբը փոխանցել կայուն վիճակում: Ցանկանում եմ իմ հաջորդին լավագույն ժառանգությունը թողնել»,- Բարտոմեուի խոսքերը մեջբերում է BBC-ն:

Հավելենք, որ «կապտանռնագույններ»-ը Պրիմերայի 22 տուրից հետո գլխավորում են մրցաշարային աղյուսակը, իսկ Իսպանիայի Գավաթի խաղարկությունում դուրս են եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրանց մրցակիցը Մադրիդի «Ռեալ»-ն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել «Կամպ Նոու»-ում և ավարտվել ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: